Ռոբերտ Քոչարյանից 2 մլն դոլար են խնդրել՝ իշխանափոխության համար

քոչարյան ռոբերտԱվարտվեց նաև Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Այս անգամ էլ  իշխանություններին հաջողվեց կեղծիքներով և ընտրակաշառքով ապահովել իրենց անհրաժեշտ քվեն: Այս հանրաքվեն ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ ընդդիմությունը սխալ ճանապարհով է գնում ու անհնար է պայքարել իշխանությունների դեմ իրենց մեթոդներով: Իշխանության դեմ պայքարում անհրաժեշտ են նոր և անսպասելի քայլեր, որոնք իշխանություններին հանկարծակիի կբերեն և թույլ չեն տա կեղծիքներ իրականացնել: Պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որը չեն տեսել և չեն սպասի իշխանությունները: Այս դեպքում իրապես հաջողությունը ընդդիմության կողմը կլինի:

Ի հեճուկս այս ամենի, այս տարիներին ընդդիմությունը վարվել է այնպես, ինչպես սպասել և նախատեսել է իշխանությունը: Արել է կանխատեսելի և պարզունակ քայլեր: Ընդդիմության  կարևորագույն ձախողումներից մեկն էլ այն է, որ իրենք էլ են փորձում քրեական անցյալ ունեցող օլիգարխներից կամ  նախկին թալանչի պաշտոնյաներից աջակցություն ստանալ՝ ֆինանսական տեսքով:

Հասկանալի է չէ, որ օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանից հեղափոխության համար 2 մլն դոլար խնդրողները չեն կարող լիարժեք ազատ լինել և գործել հանուն ժողովրդի շահի: Հասկանալի է չէ, որ նման  ընդդիմությունը չի կարող վճռորոշ պահի չկատարել Քոչարյանի պահանջները, իսկ այն որ Ռոբերտ Քոչարյանի շահերը և հայ ժողովրդի շահերը հակասում են իրար, կարծում ենք հասկանալի է բոլորին:

Այնպես որ ընտրությունների ժամանակ  նդդիմության պատճառը ոչ միայն իշխանությունների ոչ օրինական գործողություններն են, այլ նաև ընդդիմության հակաժողովրդական գործողությունները:

 


Այս թեմայով