Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելու միտում կա՝ քաղաքական նպատակներով․ Աղվան Պողոսյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, երեկ որոշեց երկու ամսով երկարաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նման միջնորդությամբ դատարան էր դիմել Հատուկ քննչական ծառայությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց․«Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հավանականությունը, այսինքն՝ միակ հիմքն ըստ էության այն է, որ քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, ռիսկային է  գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը»:

Այս մասին Politik.am-ը զրուցել է «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանի հետ։ «Պետք է արձանագրել, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից  դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից, չի խոչընդոտել։ Պատասխանատվությունից չի խուսափել․ դեկտեմբերի 7-ին Քոչարյանն անձամբ ներկայացավ համապատասխան մարմիններին, երբ կար կալանավորման որոշում։ Մեղադրող կողմի և դատախազության հիմնավորումները անհեթեթություն են, և դրա մասին Ռոբերտ Քոչարյանի թիմը բազմաթիվ անգամներ հանդես է եկել հայտարարություններով»․-ասում է Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ շատ հետաքրքիր դրվագ կա, որը պարզաբանոսւմների կարիք ունի․«Քոչարյանին ևս մեկ մեղադրանք էր առաջադրվել՝ կաշառքի վերաբերյալ, բայց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատարանը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկած առկա չէ։ Այսինքն՝ ինչպես ասել է նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանին անազտության մեջ  պահելու միտում կա՝ քաղաքական նպատակներով։ Իրավական առումով փաստաբանական խումբը ամբողջովին ջախջախել է։

Պողոսյանն ասում է՝ շինծու գործ են կարել, որպեսզի Քոչարյանին մեկուսացնեն քաղաքական պրոցեսներից․«Դա էր հիմքը, որպեսզի 2 ամսով երկարաձգեն կալանքը։ Քաղաքական գործընթացների մասին Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումները հիմնավոր են դառնում։ Սա, բնականաբար, անհանգստացնում է գործող իշխանությանը, և իրենց հետևում կանգնած մութ ուժերին, որոնք պլանավորել էին այս ամենը։  Դատական համակարգից հույս չկար։ Կա պատվեր և կան պատվեր կատարողներ։ Այս դեպքում խոսել դատական համակարգի անկախության մասին և սպասել արդարացի վճիռ, գոնե այս պահին անիմաստ է»․-ամփոփեց Աղվան Պողոսյանը։

 

Այս թեմայով