Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում հանդիպել Սերժ Սարգսյանին

arm14479175921Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.

“Այսպիսի հանդիպում  նախաձեռնել չեմ պլանավորում, տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ  ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական  պատրաստվածությունը նոր պայմաններին”,-նշեց նա:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:

“Ուրախալի է, որ հայ հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար,  նաև ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան  որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը և արդյունավետ գործող պետականությունը”,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

 


Այս թեմայով