Ռոբերտ Քոչարյանը չի հավատում Հովիկ Աբրահամյանին

13312615_2050336018525011_8435943369442269636_nՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հարցազրույցով է հանդես եկել: Իր խոսքում Քոչարյանը հիմնականում անդրադարձ է կատարել քառօրյա պատերազմին և դրա հետևանքներին: Վերջում շատ կարճ նա անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի կառավարության հակակոռուպցիոն գործողություններին.«Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրըները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք»,-եզրափակել է իր խոսքը Ռոբերտ Քոչարյանը:

Իր այս խոսքով Քոչարյանը փաստացի հայտարարել է, որ չի հավատում Հովիկ Աբրահամյանի կառավարության անկեղծությանը և որևէ հույս չի կապում նրա հակակոռուպցիոն ծրագրի հետ: Ավելի նա հիշեցնում է վարչապետին, որ նախկինում նա ևս կարող էր նույն գործողություններն անել և որևէ մեկը նրան չէր խանգարի:

Դիտվել է 447 անգամ
 


Այս թեմայով