Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին

ITKLgaces6aNR4LByS1S5wpG1NՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում, որ նվիրված է արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է 2rd.am կայքը՝ հղում անելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին:

Կայքը տեղեկացնում է նաև, որ նախագծին մասնակցել են Եվրոպայի և ԱՊՀ երկրների մի շարք նախկին ղեկավարներ, մասնավորապես՝ Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր Լուչինսկին և Վլադիմիր Վորոնինը, Լատվիայի նախկին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լիտվայի նախկին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը, Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևը, Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյույտելը, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին, Ուկրայինայի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկը և Վիկտոր Յուշչենկոն, ինչպես նաև Ստանիսլավ Շուշկևիչը և Նինո Բուրջանաձեն: Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը «Ազատության» կայքում կտեղադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

 


Այս թեմայով