Ռոբերտ Նազարյանը նախարա՞ր կդառնա

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով իր պաշտոնին հրաժեշտ է տալու Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը: Ասում են՝ նա ինքն է որոշել հրաժարական տալ, քանի որ էներգետիկայի ոլորտում կառավարության վարած քաղաքականության հետ համաձայն չէ:

«Ընդ որում՝ այն կարծիքը, թե նոր նախարար կնշանակվի Կարեն Կարապետյանի փեսան՝ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը, հավանական չի համարվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նոր նախարար է նշանակվելու Հանրային ծառայությունները կառավարվող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով տարիներ առաջ Էներգետիկայի փոխնախարար է եղել»,-հավելել է թերթը:

Թերթի հետ զրույցում Ռ. Նազարյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով