Ռիո է մեկնել հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը

5743EFA2-DD6C-4BA2-A6BF-E08BD4735327_w987_r1_sՀուլիսի 25-ին` կեսգիշերին, հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով մեկնել են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հաղորդագրության համաձայն, ծանրորդների թիմը գլխավորում էր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չի մեկնել Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:

Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո դե Ժանեյրո կմեկնի առաջիկա գիշերը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով