Ռիոում` Հայաստանի առաջին ձեռքբերումը

95Ml19At105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն առաջին մեդալը բերեց Հայաստանի օլիմպիական հավաքականին:

Պոկում վարժությունում Սիմոնը նախ գլխավերեւում պահեց 185, ապա` 190 կիլոգրամանոց ծանրաձողը: Երրորդ մոտեցումը (195 կգ) նրա մոտ չստացվեց, եւ 190 կգ-ով պոկում վարժությունում նա զբաղեցրեց 5-րդ տեղը:

Հրում վարժությունում նա նույնպես 2 հաջող մոտեցում կատարեց: Նախ բարձրացրեց 220, ապա 227 կգ-ը, իսկ 234 կգ-ը գլխավերեւում պահել չստացվեց:

Երկամարտի 417 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ամառային 31-րդ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով