«ՌԻԱ Նովոստին» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան

asՌուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա կապակցությամբ, որում անդրադարձել է վարչապետի՝ անցած 100 օրերի ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականությանը՝ այն բնութագրելով «զգուշավոր»:

«Փորձագետները նշում են, որ Փաշինյանը, դառնալով վարչապետ, իրականացնում է բավականին զգուշավոր քաղաքականություն: Դա վերաբերում է և՛ բնակչության բարեկեցության բարձրացմանը, և՛ օլիգարխների դեմ պայքարին, ինչպես նաև Ռուսաստանի և մյուս երկների հետ հարաբերություններին»,- նշել է հոդվածագիրը:

Հոդվածագիրը գրել է՝ դեռևս զանգվածային ակցիաների ընթացքում Փաշինյանն իր աջակիցներին խոստացել է, որ առաջին հերթին լուծելու է ճանապարհային երթևեկությանն առնչվող տուգանքների, գյուղատնտեսական ժամկետնանց վարկերի, ինչպես նաև երկրում գործող մենաշնորհի խնդիրը, պայքարելու է կոռուպցիայի դեմ:

Նշվում է, որ արդեն ամռանը Հայաստանի խորհրդարանը ընդունել է ճանապարհային երթևեկությունը խախտած 150 հազար քաղաքացու տուգանքերի վերանայման նախագիծը, ինչպես նաև կառավարության համաձայնությունը բանկային սեկտորի հետ, որով նախատեսվում է մարել 100 հազար վարկառուի ժամկետանց գյուղատնտեսական վարկերը: Բացի դրանից՝ հոդվածագիրն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ մենաշնորհի վերացման վերաբերյալ հայտարարություններին:

Հոդվածագիրը նկատել է, որ ամեն օր հայաստանյան իրավապահ մարմինները հայտարարում են կոռուպցիոն բացահայտումների մասին:

Այս թեմայով