Ռեստորանային համալիրի սենյակի լոգարանում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու դի` պարանոցի հատվածում կտրած վերքով

Կոտայքի մարզի «Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում դեկտեմբերի 24-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Ժամը 09։00-ի սահմանում ռեստորանի աշխատակիցը նկատել է, որ սենյակը ամբողջությամբ արյուն է, իսկ համալիրի սենյակի լոգարանում պարանոցի հատվածում կտրած վերքով հայտնաբերվել է Երեւան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մ. Ավետիսյանի դին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացած հայտնաբերվածը Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկովյան մարզի ներքին գործերի վարչութան կողմից 2016 թվականի դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քր.օր-ի 158 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննությամբ հայտնաբերել են նաեւ ածելի։

Հարուցվել է քրեական գործ:

Այս թեմայով