Ռեժիսորը այլևս թքած չունի Հայաստանի վրա. նա պաշտոն է ստացել

12524198_907022019416597_6140018188311749242_nՌեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը օրեր առաջ պատրաստվում էր իր ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից և բնակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին մենք տեղեկացել էինք Արտյոմի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա գրառում էր հրապարակել.«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել-վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էդ ոհմակից ինչ- որ մեկին՝ ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես՝ ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան՝ չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը: Էս ցուցակն անվերջա, բայց էսքանն արդեն հերիքա, որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»,-գրել էր ռեժիսորը:

Պարզվում է Արտյոմ Հակոբյանը  դեռևս չի հեռանա Հայաստանից և արդեն նոր աշխատանք ունի` նա նշանակվել է Սպորտի և Երիտասարդության նախարարի խորհրդական: Նա նաև Tert.am լրատվականի հետ զրույցում հայտարարել է, որ իր բողոքը չի վերաբերվել կառավարությանը կամ պետությանը:

Փաստորեն ռեժիսորի բողոքը հանուն աշխատանքի էր և նա այլևս չունի բողոք ու պահանջ, երբ սեփական կարիքները կարողանում է պետության հաշվին բավարարել:

Բավական տխուր է, երբ նման տեսակի գործիչներին շատերը համարում են մտավորական: Քանի դեռ Հայաստանը չի ազտավել նման որակի «մտավորականներից» չի կարող լինել առաջընթաց: Ահա նրանք և նրանց տերերն են պետության ապագան թաղողները:

Ի դեպ ադրբեջանական Haqqin.az լրատվականը մի քանի օր գովազդում էր ռեժիսորի հայտարարությունը:

Դիտվել է 1,397 անգամ
 


Այս թեմայով