Home » ՄԱՄՈՒԼ » ՌԴ պաշտպանության նախարարը հանդիպել է Ալիևին

ՌԴ պաշտպանության նախարարը հանդիպել է Ալիևին

shoyguԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է RIA Novosti-ն։ «Ադրբեջանի նախագահը կիրակի օրն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին»,- ասված է հաղորդագրությունում։ Հանդիպման մանրամասների մասին չի հստակեցվում։

Հիշեցնենք, որ Շոյգուն կարճ այցով ժամանել է Ադրբեջան կիրակի օրը։ Բաքվում նա հանդիպումներ կանցկացնի նաև երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, կողմերը կքննարկեն երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ակտուալ խնդիրները, միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, կփոխանակվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ կարծիքներով։

Դիտվել է 116 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy