ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններ են

russiaԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ռուսաստանում անցկացվում է Պետդումաի ընտրությունների քվեարկությունը:

450 պատգամավորից կազմված Պետական դուման ձեւավորվում է խառը ընտրական համակարգով: Պատգամավորի կեսն ընտրվում է համամասնական, իսկ մյուսները՝ մեծամասնական ընտրակարգով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Այսօր տեղի են ունենում նաեւ Ռուսաստանի 39 ռեգիոնների օրնսդիր մարմինների ընտրությունները: Բացի այդ ՌԴ 7 սուբյեկտներում անցկացվում են նաեւ բարձրագույն պաշտոնատար անձան, ինչպես նաեւ 5 հազար համայնքներում ՏԻՄ ընտրություններ:

Պետական դումայում պատգամավորական տեղերի համար պայքարում են 14 քաղաքական ուժեր:

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով