ՌԴ-ն ցանկանում է ցույց տալ, որ տարածաշրջանում հարց լուծողն ինքն է

1441354663_putin130912«Առավոտ»-ը գրում է. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանին մտահոգում են ԼՂ հարցի շուրջ վերջին զարգացումները։ Առավելապես այն, ոչ ՌԴ-ն, որը վերջին ժամանակներս հանձն է առել լուծելու հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը գրեթե չի տալիս։

«Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն ցանկանում է աշխարհին ցույց տալ՝ սա իր տարածքն է, ինքն այստեղ հարց լուծող է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Իգիթյանը։

Թերթի զրուցակիցը առավելապես մտահոգված է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ի ձայնը դեռ լսելի չէ։ Նկատի ունի՝ բանակցությունների սեղանին։ «ԼՂՀ-ի ձայնը լսելի է միայն մեզ՝ հայերիս, այն էլ ամեն անգամ չէ, որ Հայաստանում պետական լրատվական միջոցներով մենք կարող ենք իմանալ ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Դա ցավալի է, որ ԼՂՀ պաշտոնյաների դիրքորոշմանը ծանոթանում ենք չեզոք, անկախ մամուլի միջոցներից»։

ԼՂ հարցի կարգավորման արդի փուլի մասին Հովհաննես Իգիթյանի դիտարկումները՝ «Առավոտի» վաղվա համարում։

Դիտվել է 653 անգամ
 


Այս թեմայով