ՌԴ-ն կանի իրենից կախված ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման գործում կառուցողական ներդրում ունենալու համար

ՌԴ-ն կանի իրենից կախված ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման գործում կառուցողական ներդրում ունենալու համար

Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կառուցողական ներդրում ունենալու համար: Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Ես ձեզ կարող եմ հստակ ասել, որ առաջին հերթին՝ Ռուսաստանն ամբողջությամբ հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցի իր դերին: Երկրորդ հերթին՝ կանի իրենից կախված ամեն բան առկա ճգնաժամի կարգավորման և այդ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում կառուցողական և արդյունավետ ներդրում ունենալու համար: Դա մեր ավանդական դիրքորոշումն է: Մեզ համար դա շատ լուրջ հարց է»,- ասել է նա:

Այս թեմայով