Home » ՄԱՄՈՒԼ » ՌԴ ՆԳՆ շարասյունը հարձակման է ենթարկվել

ՌԴ ՆԳՆ շարասյունը հարձակման է ենթարկվել

pol.thumbԱնհայտ անձինք երկու պայթյուն են իրականացրել «Կովկաս» դաշնային մայրուղու 835-րդ կմ-ի վրա այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել ՌԴ ՆԳՆ-ին կից Դաղստանի Հանրապետության գծով Ժամանակավոր օպերատիվ խմբավորման ծառայողական մեքենաների շարասյունը:

Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:34-ին: Նշվում է, որ զրահապատ «Ուրալ» և ՈւԱԶ» մեքենաները 26 մարդու էին տեղափոխում: Նախնական տվյալներով` մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել: Վիրավորներին տեղափոխել են  հիվանդանոց: Առկա տվյալների համաձայն` ուժայինները Կրասնոյարսկից  վերադառնալիս են եղել Դաղստանի իրենց ռազմաբազան:

Դիտվել է 181 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy