ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին թույլատրել են հանգստանալ 13 երկրում՝ այդ թվում Հայաստանում

ՌԴ ներքին գործերի նախարարությունը որոշել է այն երկրները, ուր կարող են հանգստի մեկնել ներքին գործերի մարմինների աշխատակիցները, գրում է vesti.ru-ն։

Ռազմաքաղաքական, քրեածին, սանիտարա-էպիդեմիոլոգիական և բնակլիմայական իրավիճակներից ելնելով՝ անվտանգ երկրներ են հանդիսացել Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վիետնամը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, նաև՝ Աբխազիան և Հարավային Օսիան։

Ինչպես նշվում է ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրամանագրում՝ հենց այդ հանգամանքներից ելնելով պետք է առաջնորդվել արձակուրդների շրջանում ՌԴ-ից աշխատակիցների ելքի մասին փաստաթղթերը դիտարկելու ժամանակ։

 


Այս թեմայով