ՌԴ նախագահական ընտրությունների առաջին տվյալները

Ռուսաստանում նախագահական ընտրություններն ավարտվել են, երկրի ողջ տարածքում փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և սկսվել է ձայների հաշվարկը: 

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններում քվեարկության ընթացքը դրական է գնահատել, առանց նշանակալից խախտումների և թափանցիկ: Քվեարկությունը վերջինն ավարտվել է Կալինինգրադի մարզում:

Ինչպես հայտնում է Russia Today-ը, ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ձայների 21.94 տոկոսի հաշվարկի արդյունքները, որոնց համաձայն՝ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 72.06 տոկոսը:

Նրան հաջորդում է Պավել Գրուդինինը՝ 11.8 տոկոսով: Վլադիմիր Ժիրինովսկու օգտին քվեարկել է ընտրողների 5.9 տոկոսը, Քսենիա Սոբչակի օգտին՝ 1.8 տոկոսը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալներով՝ Պուտինը հավաքել է ձայների 73.9 տոկոսը, Պավել Գրուդինինը՝ 11.2 տոկոսը, Ժիրինովսկին՝ 6.7 տոկոսը, իսկ Քսենիա Սոբչակը՝ 2.5 տոկոսը:

Այս թեմայով