ՌԴ Հայաստանից խաղող արտահանելը կդժվարանա

խաղող«Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցների վերացումը որոշակի հետևանքներ է ունենալու դեպի Ռուսաստան գյուղմթերքներ արտահանող ընկերությունների վրա:

 Մեր տեղեկություններով՝ կարող են ի չիք դառնալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

 Մասնավորապես, խոսքը վերաբերում է խաղողի արտահանումներին: Մեր տեղեկություններով, արտահանող ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեին ռուսական կողմի հետ խաղողի  արտահանումների ծավալները կտրուկ մեծացնելու վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ մինչև պատժամիջոցները Թուրքիան հսկայական քանակությամբ խաղող էր արտահանում Ռուսաստան, և եթե պատժամիջոցները մնային, ապա հայկական խաղողի համար մեծ հեռանկարներ կբացվեին:

Եթե, օրինակ, անցած տարի ՀՀ-ից ՌԴ արտահանվել էր մոտ 5 հազար տոննա խաղող, ապա այս տարվա աշնանն այդ ցուցանիշը կարող էր աճել երկուսից մինչև երեք անգամ: Բայց դրա համար պետք էր, որ պատժամիջոցները շարունակվեին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով