ՌԴ-ից զինտեխնիկա ձեռք բերելու գործընթացն առաջ է գնում. ՀՀ վարչապետ

hovik-abrahamyan2-600x389Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում: Այդ մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին՝ սպառազինության ձեռքբերման հետ կապված պայմանագրերն ինչ ընթացքի մեջ են՝ վարչապետն ասաց. «Բնականոն հունով գնում է, որևէ խնդիր չենք ունենալու: Մենք որևէ ֆինանսական միջոցի խնդիր չունենք՝ մեր բանակը սպառազինելու, դա որևէ մեկի համար քննարկման առարկա թող չդառնա»:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ սպառազինության համար որքան գումար անհրաժեշտ է՝ տրամադրվել է:

 Ապրիլի սկզբին Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել էր հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝ արագացնելու Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը:

 «Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով պետական արտահանման վարկի տրամադրման համար: Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացում որոշակի դանդաղում կա, այդ պատճառով խնդրում եմ ցուցում տալ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին պայմանագիրն ստորագրելու հարցում»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է 180 անգամ
 


Այս թեմայով