ՌԴ դեսպանը մեղադրում է Թուրքիային

A member loyal to the ISIL waves an ISIL flag in RaqqaԹուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար օտարերկրացի գրոհայինների անցնելու հիմնական ճանապարհներից մեկն է։ Մոսկվայի հետ Անկարայի համագործակցությունն այդ հարցի շուրջ ակնհայտորեն անբավարար է, РИА Новости-ին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը:

 

«Թուրքիան ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածք օտարերկրացի գրոհայինների անցնելու հիմնական ճանապարհներից է: ՌԴ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունն այդ հարցի վերաբերյալ ակնհայտորեն անբավարար մակարդակի վրա է եղել: Հաճախ մենք միայն ԶԼՄ-ներից էինք իմանում, որ ձերբակալվել է օտարերկրացիների խումբ, որոնց թվում Ռուսաստանի քաղաքացիներ կան»,- ասել է Կարլովը։

 

Նրա խոսքով, քանի որ Թուրքիան Ռուսաստանի հետ ամբողջական համագործակցության չէր գնում, հնարավորություն չկա ներկայացնելու թուրք-սիրիական սահմանին ԻՊ-ին անդամագրվելու կասկածանքով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների վիճակագրություն։

 

«Մենք հիմնվում ենք միայն թվերի վրա, որոնք հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Նրա հայտարարության համաձայն՝ ընդհանուր առմամբ Թուրքիայում 2015 թվականին ձերբակալվել է 2.783 օտարերկրացի՝ 89 երկրներից: Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում էին, որ նրանցից մոտ հարյուրը Ռուսաստանից են, և ես կարծում եմ, որ այդ թիվը մոտ է ճշմարտությանը»,- հավելել է դիվանագետը։

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով