ՌԴ Դաշնային խորհուրդը թույլատրեց ռուսական զորքն օգտագործել Սիրիայում

430205240Ռուսաստանի Դաշնային խորհուրդ միաձայն կողմ է քվեարկել արտերկրում ռուսական զինված ուժերի կիրառմանը,որը առաջարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Ria Novosti-ն: ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի խոսքով՝ Դաշնային խորհրդի 162 անդամներ կողմ են քվեարկել, կողմ կամ ձեռնպահ քվեարկող չի եղել: Իվանովն ընգծել է, որ խոսքը գնում է բացառապես Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմաօդային ուժերի գործողությունների մասին և բացառվում է ցամաքային ուժերի կիրառումը:Հիշեցնենք,որ այսպիսի խնդրանքով ՌԴ նախագահին էր դիմել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով