ՌԴ անվտանգության ծառայության մուտքը հրկիզած արվեստագետն ասել է` ինչու է արել դա

world_gal_nov_9_214.thumbՌուսաստանցի սկանդալային արվեստագետ Պավել Պավլենսկին, ով նախօրեին, հրկիզել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության շենքի մուտքի դուռը Մոսկվայի կենտրոնում, հետաքննության շրջանակներում ասել է, թե ինչու է դա արել։

Ըստ Life News-ի՝ Պավլենսկին ասել է, որ ինքը հանցանք չի գործել, դա պարզապես բողոքի ձև է, թե «կարելի է փողոց դուրս գալ պաստառով կամ վառելիքի տարայով»:

Ռուսական «Գազետա» պարբերականի փոխանցմամբ էլ` Պավլենսկին հայտարարել է, որ այսուհետ լռություն է պահպանելու և ասել, որ իրեն կարող են դատել «ահաբեկչության հոդվածով»:
Ըստ կայքի՝ նա այս կերպ նկատի է ունեցել, որ նախկինում Ռուսաստանում աղբամաններ վառած մարդկանց դատել են ոչ թե վանդալիզմի, այլ հենց ահաբեկչության հոդվածով:

Դիտվել է 26 անգամ
 


Այս թեմայով