ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Նժդեհը նացիստ է

295_bՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան զարմացած է Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղակայման կապակցությամբ:

«Բոլորը հիանալի գիտեն Հայրենական մեծ պատերազմի հանդեպ մեր վերաբերմունքի մասին։ Բոլորը նույն կերպ քաջատեղյակ են նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության ամեն տիպի դրսևորումների զարթոնքի, հերոսացման ցանկացած ձևի դեմ։

Այդ վերաբերմունքը գրանցված է միջազգային փաստաթղթերում։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղակայվել նշված հուշարձանը։ Չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա հայ ժողովրդի անմահ սխրանքն է Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Մոսկվայի համար Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության պահպանման մասին հարցի հանդեպ պաշտոնական Երևանի հիմնական ցուցիչը մայիսի 9-ի տոնի հանդեպ վերաբերմունքն է, որը մեր բոլորի համար ընդհանուր Հաղթանակ է։

Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ի ավանդական բանաձևի համահեղինակների թվում է, որի անվանումն է «Նացիզմի, նեոնացիզմի ու պրակտիկայի այլ տիպերի դեմ պայքար, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային»»

Դիտվել է 203 անգամ
 


Այս թեմայով