ՌԴ ԱԳՆ. Լավրովը Երեւան է մեկնում Ղարաբաղի հարցով որոշ մշակումներով

75516ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ին Երեւան այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի մշակումներ կառաջարկի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքերով չի մեկնում»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Լավրովը Երեւան է մեկնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանով։

«Խոսել այն մասին, թե դա ինչ պլան է, ծրագիր, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, ճիշտ չէ։ Խոսքը որոշ մշակումների, տարբեր գաղափարների քննարկման մասին է։ Դրանում էլ կայանում է միջնորդի դերը, որ զրուցենք կողմերի հետ, քննարկենք հնարավորությունները, լսենք մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկենք»,- ասել է Զախարովան։

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով