Ռազմական ինստիտուտում սպանության կասկածյալ գնդապետի որդին(լուսանկարներ)

բանակ թ«Հրապարակ» թերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զինվորի սպանությունից արդեն 4 օր է անցել, սակայն ՊՆ-ն մինչ օրս չի հայտնում ձերբակալվածներից մեկի հոր՝ ինստիտուտի պետի սպառազինությունների գծովտեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի անունը: Նրա որդին՝ Գնել Թեւոսյանը, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար կալանավորված 4 ուսանողներից մեկն է: Հենց նա է իրավիճակին ծանոթ մեր աղբյուրի համաձայն, հրեշավոր հանցագործության գլխավոր մեղավորը, որն իր՝ գնդապետի որդու «ավտարիտետով» իշխել է մյուսներին: Հայր ու տղա, փաստորեն տարբեր ազգանուններ են կրում: Տեղյակ աղբյուրը հայտնում է, որ ազգանունը փոխել է Գնելը՝ իր եւ գնդապետի միջեւ ազգակցական կապն արտաքուստ քողարկելու համար:

Մի աղբյուրի համաձայն, կալանավորվածներից մյուսը նույնպես պետական ծառայողի որդի է, սակայն այնքան էլ «հաբռգած» չէ: Հայրն ԱԱԾ աշխատող է:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ Սեյրանն Օհանյանն էլ անրադառնալով այս թեմային ասաց. «Իմ կողմից ներկայացվել է նախագահին, ինստիտուտի պետն ազատվել է պաշտոնից, բացի այդ՝ իմ հրամանով նախապատրաստվել են եւ պատրաստվում են ազատման երեք տեղակալներ և մի շարք այլ անձնավորություններ՝ մինչև 30 հոգի»:

բանակ փ բանակ բանակ թ

Դիտվել է 336 անգամ
 


Այս թեմայով