Ջրի գինը կշարունակի բարձրանալ մինչև 2031թ.-ը

Երեկ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն  հաստատեց, հանրապետության ջրամատակարարման եւ ջրահեռացման օպերատորի հայցը: Համաձայն որի ջրի մեկ խմ-ն 2018-ի հունվարի 1-ից կարժենա 191.4 դրամ՝ գործող 180 դրամ սակագնի դիմաց, իսկ  հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն հայտարարեց է, որ սպառողը առայժմ թանկացումն իր մաշկի վրա չի զգա։

    Այդ առիթով Ազատություն ռադիոկայանին տված հարցարույցում, տնտեսագետ Արտակ Մանուկյանը  այդ ամենը որակեց դասական աճպարարություն՝ սպառողներին շեղելու առումով. «Իմ կարծիքով այդ սուբսիդավորման մեխանիզմին շատ զգուշությամբ պետք է մոտենալ, առավել ևս որ թափանցիկ չեն վարման կարգի կանոնները, պետք է հնարավորինս զերծ  մնալ և ձգտել առաջանցիկ եկամուտների ավելացմանը, այլ ոչ թե միշտ սուբսիդավորումով ասել գիտես ինչ բնակիչ դու քո վրա չես զգում, ոչ նա  զգում է, սա որոշակի աճպարարություն է, որի միջոցով բնակիչը ուղղակիորեն չի զգում , բայց անուղղակի այն զգում է»,-հավելելով, որ եթե կառավարությունը իրոք մտահոգ էր, թող ԱԱՀ-ից կհաներ այդ գումարը :

  Տնտեսագետը նկատեց, որ հայտարարության մեջ հստակեցված չէ, թե սոցիալապես անապահով խավերի համար է փոխհատուցելու, թե բոլորի համար, համարելով որ դրանք այն դասական մանևրելու դաշտերն են, որը մեզ մոտ կիրառում են « Կհիշեք, երևի էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը սկզբում ասում էին բոլորի համար, հետո բիզնեսի համար, հետո փոքր և միջինի բիզնեսի համար և այլն, այսինքն կախված ճնշման ազդեցություններից կառավարությունը իր ազդեցությունների շրջանակներում կիրառում է  սուբսիդավորումը՝ աճպարարության միջոցով»:

 Մանուկյանը հիշեցրեց, որ Վեոլիա ջուրը համաձայն իր մրցույթային փաստաթղթերի սցենարի՝ ենթադրելի թանկացումներ է կատարում և, որ հաջորդ տարիներին 200 դրամը գերազանցող շեմ կունենաք .« Վեոլիա Ջրի մեսիջը հետևյալն է, մենք պարբերաբար սակագները թանկացնելու ենք, և ինչ որ մի պահից հետո, առանց ԱԱՀ-ի՝ 100 դրամ է դառնալու, դա կլինի 2031թ-ից» :

 

 


Այս թեմայով