Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից տարածքում հայտնաբերվել է նռնակ. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից տարածքում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն», — ասված է հաղորդագրությունում։

 


Այս թեմայով