Ջորջ Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար

2c4b1de631d8f5043407f697f3a383db60c51298.thumbՄիլիարդատեր Ջորջ Սորոսն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի համար 6 մլն դոլար է նվիրաբերել, գրում է Газета-ն:

 

Նշվում է, որ միլիարդատերը տվյալ գումարը հատկացրել է 2015թ. դեկտեմբերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն քաղաքական գործչի նախընտրական շտաբի հավաքած գումարների մասին հերթական հրապարակումներից հետո։

 

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով` 2015թ. 3-րդ եռամսյակում Քլինթոնի նախընտրական շտաբը 25.8 մլն դոլար է ծախսել, դրանից հետո մնացել է 33 մլն դոլար գումար: Հաղորդվում է, որ արդյունքում այդ գումարն ավելացել է մի քանի անգամ:

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով