Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ջհանդամ, թե փեսեն ասել է` կողմ քվեարկեք. Արամ Մանուկյան

Ջհանդամ, թե փեսեն ասել է` կողմ քվեարկեք. Արամ Մանուկյան

mishԱյսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց. «Գովազդը մենաշնորհված է` Միքայել Մինասյանի մոնոպոլիան է, և պատգամավորների այս խումբը, որը մշակել է այս օրենքը, նրա խնդիրն է լուծում: Մեր խորհրդարանն ուզում է ամրագրել այդ մեկ մարդու ֆինանսական խնդիրները լուծելու իրավունքը: Ձեր երեխեքը որ հարցնում են՝ ո՞նց քվեարկեցիք, ասելո՞ւ եք՝ Գալուստ Սահակյանը ոնց ասեց, նենց էլ քվեարկեցինք: Հերիք ա էլի, մի քիչ ինքնուրույն քվեարկեք, ջհանդամ, թե փեսեն ասել է` կողմ քվեարկեք, մի քիչ թասիբ թող մեջներդ ավելանա էլի, ո՞նց կարելի է էդպիսի բանին կողմ քվեարկել»:   Հիշեցնենք, որ օրինագիծը հեղինակած մի խումբ պատգամավորների կողմից առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Դիտվել է 79 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy