Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. ՏԱՍՍ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի իր դրամատիկ թատրոնից տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է tass.ru-ն՝ բժշկական շրջանակում աղբյուրին հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանին տրվել է հիպերտոնիկ ճգնաժամ ախտորոշումը:

«Շտապօգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից տեղափոխել է Պիրոգովի անվան կլինիկական հիվանդանոց՝ հիպերտոնիկ ճգնաժամ ախտանշանով: Բժիշկները նաև կասկածներ ունեն առ այն, որ դերասանի մոտ նևրալգիա և վիրուս կա»,-նշել է քաջատեղյակ աղբյուրը:

Նա հավելել է, որ Ջիգարխանյանի մոտ ընդհանուր թուլություն կա, սակայն նա գտնվում է գիտակից վիճակում:

 


Այս թեմայով