Ջիգարխանյանը հայտարարել է, որ կինն ուզում է իրեն սպանել

Արմեն Ջիգարխանյանը մեղադրել է իր կնոջը իրեն սպանելու մեջ: Ըստ դերասանի կինը դա արել է, որպեսզի վերջնականապես տիրանա իր ունեցվածքին: Որոշ տվյալներով` Ջիգարխանյանը վերջին տարիներին իր ողջ ունեցվածքը գրանցել է կնոջ անունով:

Մի քանի օր առաջ դերասանի կինը` Վիտալինան դիմել էր ոստիկանություն իր կորած ամուսնուն տուն վերադարձնելու խնդրանքով: Ջիգարխանյանին գտել էին քաղաքային կլինիկաներից մեկում, ուր նրան հասցրել էին ծանր վիճակում: Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվել էր կնոջը հանդիպելուց:

 


Այս թեմայով