Ջերմուկում հանգստացողները միայն բուժվում են, ավելորդ ծախսեր չեն անում

1-8«Այս տարի առողջարանային Ջերմուկում գրեթե նույնքան հանգստացողներ կան, որքան անցած տարի էր: Մի տարբերությամբ, որ այս տարի Ռուսաստանից ժամանածները շատ են. ռուսներն առաջվա նման շատ չեն մեկնում Եվրոպա, և հայաստանյան Ջերմուկը նրանց ավելի հասանելի է։ Բայց ջերմուկցիները արձանագրում են, որ այս տարին մի առանձնահատկություն ունի՝ հանգստացողներն ավելորդ ծախսեր չեն անում, միայն բուժվում են: Ռեստորան-սրճարանները դատարկ են, նվազել է անգամ ճոպանուղու եկամուտը, թեև առողջարանները լիքն են:

Անգամ վարչապետի խորհրդական. Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանի նորաբաց «Հայաթ»-ում արդեն հանգստացողներ կան, չնայած այն ընդամենը հյուրանոց է՝ առողջարանային մաս չունի, և մեկ հանգստացողի համար մոտ 200 դոլարից է սկսվում համարի արժեքը, որի մեջ միայն նախաճաշն է ներառված: Եթե դրան գումարենք նաև առողջարաններից որևէ մեկում, թերևս հարևան «Արմենիայում» պրոցեդուրաները, ապա բավականին թանկ հաճույք է ստացվում–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 46 անգամ
 


Այս թեմայով