Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

w6w8liqԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն խոսել է Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ  Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերի վերաբերյալ հայտարարությանը, որում Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, որ « Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում»: «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Միսնկի խմբի միջազգային միջնորդության թեմա և այն պետք է դիտարկվի որպես համապարփակ լուծման բաղկացուցիչ մաս»,- հայտարարել է Ուորլիքը:

Դիտվել է 123 անգամ
 


Այս թեմայով