Ջեյմս Բոնդը քվեարկում է ՀՀԿ-ի օգտին

armen-ashotyan_3«Հրապարակ» օրաթերթը տեղեկություն է գրել այն մասին, որ Հրազդանի քաղաքապետի գալիք ընտրություններին ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին ջախջախելու համար Հրազդանի պատասխանատու է նշանակել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Այս կապակցությամբ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Սա ճշմարտության կեսն է (ծիծաղելով)՝ այդ նպատակով Հրազդան են գործուղվել նաև Ջեյմս Բոնդը, Չակ Նորիսը և Սպայդերմենը: Իսկ իրականում ես հետևում եմ բոլոր ՏԻՄ ընտրություններին, այդ թվում՝ Հրազդանին: Առայժմ խառնվելու կարիք չկա, քանի որ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հաջողությամբ և գրագետ չեզոքացնում է Նիկոլ Փաշինյանի, ողջ ՔՊ-ի և իրենց անթաքույց սատարող հայտնի լրատվամիջոցների քարոզչական ուժը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը պատասխանելով Արմեն Աշոտյանին գրել է, որ բացի նշված հերոսներից ՀՀԿ-ին պետք կգան նաև սուպերհերոսներ.«Վստահ եմ , որ պրն Աշոտյանի պնդումները ճիշտ են , քանզի հենց Ջեյմս Բոնդը, Չակ Նորիսը Սպայդերմենն և մահացած կամ բացակա մարդիկ են քվեարկում ՀՀԿ-ի օգտին»:

 


Այս թեմայով