Ջեբ Բուշը խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել

102414251-RTR4O8YM.530x298ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Ջեբ Բուշը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել։ Կալիֆորնիայում բանավեճերից մեկի ժամանակ 62-ամյա Բուշը հայտարարել է ․«Այո 40 տարի առաջ ես մարիխուանա եմ ծխել, և ես խոստովանում եմ դա։ Վստահ եմ` ես միակը չեմ, բայց քչերը կկարողանան նման խոստովանություն անել 25 միլիոնանոց լսարանի առաջ ։Մորս իմ հայտարարությունները հաստատ դուր չեն գա»,-ասել է Բուշը:
Բուշը միակ բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչը չէ ԱՄՆ -ում, ով խոստովանում է, որ մարիխուանա է օգտագործել։ 1992 թվականին ապագա նախագահ Բիլ Քլինթոնը հայտնել է, որ «ծխել եմ, բայց կախվածության մեջ չեմ ընկել»։ 2005 թվականին Ջեբի եղբայրը, այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը խոստովանել է, որ թմրանյութ փորձել է։ Դրանից երկու տարի առաջ մարիխուանա ծխելու իր փորձի մասին հայտնել է պետքարտուղար Ջոն Քերրին։Ներկայիս նախագահ Բարակ Օբաման մի անգամ չէ, որ պատմել է լրագրողներին ՝ ինչպես է մարիխուանա օգտագործել։

Դիտվել է 53 անգամ
 


Այս թեմայով