Ջավախքում ոստիկանները ծեծել են հայերին. Շարմազանովը զրույց է ունեցել վրացի գործընկերների հետ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Վրաստանի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում բախում է տեղի ունեցել վրացի ոստիկանների և հայ բնակիչների միջև։

Այս առնչությամբ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Ջավախքում հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԺ փոխնախագահի գրասենյակը։

Շարմազանովը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել:

 


Այս թեմայով