Ջավախքը կհետեվի Ղրիմի օրինակին

imagesՈրոշ աղբյուրների համաձայն` Ջավախքում ապրող հայերը Ռուսաստանի «մեկենասությամբ» շուտով սկսելու են անջատողական շարժում եւ Ղրիմի օրինակով ցանկություն են հայտնելու միանալ Ռուսաստանին, տեղյա՞կ եք նման գործընթացից՝ հարցրինք ջավախեցի, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին: «Վստահ եմ` չի կարող լինել, հասարակական ակտիվի քննարկումներում նման օրակարգ չկա»: Որ լիներ, կիմանայի՞ք: «Անպայման»: Նախորդ տարիներին միշտ էլ նման հարց շոշափվել է, եւ չի կարելի ասել, թե սա ոչ մի տեղից «ծնված» խնդիր է: «Անջատողականություն Ջավախքում երբեք չի եղել, ընդամենը 90-ականների սկզբին թերթերից մեկում նման մի առկայծում եղավ, որը, այո, անվանվեց սեպարատիզմ, սակայն հետագայում նման դրսեւորումներ չեն եղել»: Բացառո՞ւմ եք, որ հայ համայնքն այս օրերին գնա նման բանի: «Այո, բացառում եմ, չնայած ապագայի համար ոչինչ ասել չեմ կարող, բոլոր դեպքերում, եթե նման բան լինի, ես կգնամ ու կբացատրեմ, որ դա անթույլատրելի է, վտանգավոր»: Իսկ մեկ այլ հայտնի ջավախեցի մեզ հետ զրույցում ասաց. «Պետք եղավ՝ կանենք, ինչ է եղե՞լ, որ»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

 


Այս թեմայով