Ադրբեջանը` մոտ ժամանակներս լուրջ ռազմական գործողությունների չի գնա

Sequence 02.00_00_00_00.Still001

«Ինձ թվում է, որ  բանակցային գործընթացը, ոչ թե փակուղու մեջ է մտել, այլ կարելի է ասել, որ Արցախի շուրջ բանակցային գործըթացը վերադարձել է իր նորմալ վիճակի, այս պահին և’ կողմերը և’ միջազգային հանրությունը վերադառնում են այն «բնական» վիճակին ,որը առկա էր մինչև ապրիլ ամիսը :Ոչ մի գերտերություն չի ցանկանում չափից  ավելի լարվածություն մտցնել , քանի  որ արդյունքում դժվար թե ստանա ավելին `քան ունի այս պահին , հետևաբար այո’ մենք վերադառնում ենք այն վիճակին, երբ որ հնարավոր Է ինչ որ ռազմական էսկալացիա լինի`  ապրիլյան իրադարձությունների մակարդակով  կամ ավելի նվազ մասշտաբների, դա մնում է, և շարունակելու է մնալ քաղաքական հեռանկարներից մեկը, բայց Ադրբեջանի  գործողություններից շատ բան կախված կլինի հետագա զարգացումներից ` և տարածաշրջանում և դրանից դուրս, և բնականաբար Ռուսաստան  Արևմուտք հարաբերությունների հետագա զարգացումը ,սառեցումը  կարող է դրա վրա ազդել »,-այսօրվա ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հավելելով ,որ մոտակա ժամանակներս  բոլոր գերտերությունները զբաղված են  լինելու այլ հարցերով ` ներքաղաքական :

Դիտվել է 205 անգամ
 


Այս թեմայով