Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պրիմիտիվ գողություն՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից. Հիսուսին նմանվելու արժեքը

Պրիմիտիվ գողություն՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից. Հիսուսին նմանվելու արժեքը

Surik-Khachatryan_Hovik-Abrahamyan«Սյունյաց երկիր» կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը սույն թվականի օգոստոսի 1-ին որոշել էր հնարավորինս  ճոխ շնորհավորել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 60-ամյակը և  շնորհավորական հոդված է տեղադրել կայքում, որը սկսվում է հետևյալ տողերով.

«Երբ Պետրոս և Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ-որ տեսել ենք ու լսել:

Ուստի, այս սկզբունքն  աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է»,-գրել էր ամսագրի խմբագիրը՝ Սյունիքի մարզպետին համեմատելով Հիսուս Քրիստոսի հետ:

Շատերի համար անհասկանալի է, թե ինչն էր ստիպել հասուն և թվում էր թե գիտակից տղամարդուն նման սիրատոչոր արտահայտվել իր հարազատ մարզի ղեկավարի մասին: Իրականությունը, սակայն շատ պարզ է. այս ամենի հիմքում դրված է գումարը:

Պարզվում է Սյունիքի մարզպետերանը, սույն թվականի ապրիլի 18-ին  պետական միջոցների հաշվին գնել է 10 օրինակ «Սյունյաց երկիր» թերթ՝ մեկ հատի արժեքը 10 000 դրամ:  Ընդհանուր փոխանցված գումարը կազմել էր 100 հազար դրամ:

Առաջին հայացքից տարօրինակ էր, թե ինչպես կարող է թերթի մեկ օրինակը արժենալ 10 հազար դրամ, իսկ եթե բաժանորդագրություն է,  ապա ինչու տաս բաժանորդագություն մեկ մարզպետարանի համար:

Politik.am-ը կապ հաստատեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության հետ և փորձեց պարզել, թե ինչ արժե մեկ բաժանորդագրությունը: Խմբագրության աշխատակցի հետ զրույցում պարզեցինք, որ մեկ տարվա բաժանորդագրության համար անհրաժեշտ է վճարել 10 հազար դրամ և ընկերությունը ամեն ամիս բաժանորդին կհասցնի 30 օրինակ «Սյունյաց երկիր» ամսագիր:

1380881_10201814640755191_2043839049_n

Ստացվում է, որ Սուրեն Խաչատրյանը այնքան է հիացած սույն ամսագրով, որ մի քանի հարյուր հատով է այն գնում, իսկ թե ամեն ամիս Սյունիքի մարզպետարանը ինչ է անում 300 օրինակ մարզային ամսագիր՝ անհասկանալի է:

Հ.Գ. Փաստորեն Սուրիկ Խաչատրյանը պետական միջոցների հաշվին լավություն է անում իրեն գովերգող թերթին:

Դիտվել է 849 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy