Home » ՄԱՄՈՒԼ » ՊՊԾ գնդում բժիշկներ կան պատանդ վերցված

ՊՊԾ գնդում բժիշկներ կան պատանդ վերցված

13692455_977093769054809_2082308856012278375_nArmLur.am-ի  տեղեկություններով՝ ՊՊծ գնդի տարածքում բժիշկ է ապատանդ վերցվել: Ըստ տեղեկությունների՝ «Սասնա ծռերի» անդամները պատանդ են վերցրել իրենց բուժօգնություն ցուցաբերել փորձող բժիշկներին: Մանրամասները՝ քիչ ուշ:

Այս տեղեկությունը հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վերջինս ArmLur.am-ին հայտնեց, որ Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են,նրանց պատանդ են վերցրել:

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

Դիտվել է 355 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy