ՊՊԾ գնդի տարածքում դեռ ստուգումներ են. «Ժողովուրդ»

MHM0106522-copy«Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դրեցին իրենց զենքերը և հանձնվեցին իրավապահներին։ Խորենացու փողոց և գունդ տանող բոլոր ճանապարհները երեկ դեռ փակ էին։ Իրավապահները շարունակում էին մանրակրկիտ ուսումնասիրել ՊՊԾ գնդի տարածքը։ Ըստ էության, մինչև այդ ստուգումները չավարտվեն, և բոլորը չհամոզվեն, որ վտանգներն անցել են, տարածքը կմնա փակ։ Այդ ընթացքում ոստիկանությունը պետք է պարզի նաև, թե գնդի տարածքից ինչ զինամթերք, իրեր և փաստաթղթեր են պակասել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 121 անգամ
 


Այս թեմայով