ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում

13843500_1064833243610474_134420079_o-600x338Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվում:

«Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը», — գրել է Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է 265 անգամ
 


Այս թեմայով