VIDEO. ՊՊԾ գնդի վրայով ռազմական ուղղաթիռ է թռել, դիպուկահարներն անցել են գործի. Ենիգոմշյան

31BBDD81-26C1-4351-B189-97F5F9C7F3B1_w987_r1_sԱլեք Ենիգոմշյանն առավոտյան հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ արդեն 34 ժամ է ինչ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները չունեն էլեկտրականություն, սնունդ, բժշկական ծառայութուն, իսկ գիշերվանից նաեւ՝ հեռախոսակապ:

«Մոտ 8-10 ժամ է, որ կապի միջոցներն անջատված են: Սա արդեն իշխանությունների կողմից սրացման քայլեր են, շատ ուղիղ սրացման քայլեր, բայց դրանով չի բավարարավում վարչախումբը: Մի կողմից հայտարարում է, որ բանակցություններն ինքը ցանկանում է շարունակել դրական մթնոլորտում, տղաներն ապացուցել են այս ավելի քան 8 օրերի ընթացքում, որ իրենք կողմ են սրացման չգնալուն, իրենց պահանջներից չեն հրաժարվում, սակայն կոնկրետ գետնի վար իրավիճակը չսրելու առումով իրենք դիմում են քայլերի, երբ իշխանությունների կողմից լինեում են սրացման եւ սադրիչ քայլեր»,- հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ ոստիկանները փորձ են արվել մոտենալ տարածքին եւ պատ քանդել, որը մեկից ավելի աղբյուրներից հաստատված փաստ է:

Նրա խոսքով՝ այս առավոտ սրացման եւ մթնոլորտի թեժացման նոր քայլ է արվել. ռազմական ուղղաթիռը թռել է ՊՊԾ գնդի տարածքի վրայով եւ մոտ 10 րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց գործին:

«Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իշխանությունները հակված չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցություները տղաների հետ եւ նման ճնշումներով միմիայն վտանգավոր սրացման ուղղությամբ են գնում»,- ասաց նա:

Ենիգոմշյանը չբացառեց, որ ամեն պահ կարող է լուրջ զարգացումներ տեղի ունենալ եւ հույս հայտնեց, որ իշխանությունները ողջամիտ կլինեն եւ չեն գնա «Սասնա ծռերի» եւ ոստիկանենրի արյունահեղությանն ուղղված քայլերի:

Դիտվել է 422 անգամ
 


Այս թեմայով