ՊՊԾ գնդի կողմից լսվել են պայթյունի ձայներ [29.07.2016/21:55]

БезымянныйԻնչպես տեղեկացնում են Տիգրան Մեծ փողոցի բնակիչները ՊՊԾ գնդի տարածքից լսվում են պայթյունի ձայներ.«Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչ պայթյունի ձայներ էին, բայց հստակ այդ կողմից  երեք անգամ նույն ձայնը լսվեց»,-ասաց Politik.am-ին ահազանգած քաղաքացին: 

Հիշեցնենք, որ օրվա ընթացքում ևս  քաղաքացիները  մեզ տեղեկացրել էին, որ լսել են կրակոցներ, իսկ քիչ հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ փոխհրաձգության արդյունքում վիավորվել է Արայիկ Խանդոյանը: «Սասնա ծռեր» խմբի տղաները իրենց տարածած հայտարարության մեջ նշել էին, որ ոստիկանության կողմից կիրառվել են դիպուկահարներ և չի եղել փոխհրաձգություն:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 17-ից ոստիկանության ՊՊԾ գունդը գտնվում է «Սասնա ծռեր» զինված խմբի վերահսկողության տակ, որոնք հայտարարել են զինված ապստամբություն սկսելու մասին:

Հ.Գ. Պայթյունների մասին քիչ առաջ հայտարարեց նաև AZATUTYUN.am լրատվականը, որը ուղիղ հեռարձակում է ապահովում դեպքի վայրից:

Դիտվել է 251 անգամ
 


Այս թեմայով