ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց

da  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ Արթուր Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել՝ ստորագրություն՝ բնակավայրից չհեռանալու մասին:

Այս թեմայով