Home » Real Politik » Պուտին. Ռուսաստանը երբեք էլ չի պատրաստվել հեռանալ Հարավային Կովկասից

Պուտին. Ռուսաստանը երբեք էլ չի պատրաստվել հեռանալ Հարավային Կովկասից

183479Ռուսաստանը երբեք էլ չի պատրաստվել հեռանալ Հարավային Կովկասից: Այս մասին դեկտեմբերի 2-ին Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրանից առաջ ելույթ ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Գյումրիի զորամասում է ծառայել ռուս բանակի սպա Վիտալի Ագապկինը, որը հայտնի էր դարձել  «Սլավոնուհու հրաժեշտը» քայլերգով, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

«Նա դա գրել էր Բալկաններում մարտական իրադարձությունների տպավորության տակ: Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Ռուսաստանն այստեղից երբեք էլ չի պատրաստվել հեռանալ»,- հայտարարել է Պուտինը` դահլիճի ծափահարությունների ներքո: «Հակառակը, մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Հարավային Կովկասում` հենվելով մեր նախնիներից մեզ հասած ամեն լավագույնի վրա, հենվելով տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների վրա, այդ թվում նաեւ `Հայաստանի», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Դիտվել է 51 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy