Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին Բաքվում

Պուտին-Ալիև-ՌոհանՌուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է Բաքվում՝ օգոստոսի 8-ին:
Այդ մասին ТАСС-ին հայտնել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը:

«Նման հանդիպում անկասկած կայանալու է»,- հաստատել է նա: «Այն սպասվում է օգոստոսի 8-ին»,- հավելել է նա:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքու այցի ժամանակ հաստատել է երեք երկրների նախագահների հանդիպման նախապատրաստության փաստը՝ հայտնելով, որ այն սպասվում է մոտ ապագայում:

Իրանի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ մոտ ժամանակներս սպասվում է բարձր մակարդակով իրանական պատվիրակության այց Մոսկվա՝ առևտրատնտեսական համագործակցության հարցով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցության համար:

«Որոշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա Մոսկվայում։ Պլանավորված է ամենատարբեր հարցերի քննարկում՝ դա առևտուրն է, բանկային հատվածը, տեխնոլոգիաների հարցերը, պաշտպանության հետ կապված հարցերը»,- ասել է նա:

Դիտվել է 112 անգամ
 


Այս թեմայով