Պուտինն ու Օլանդը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

61316Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի, Պուտինը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, Օլանդին է ներկայացրել հունիսի 20-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները։

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ այդ բանակցություններում ձեռք բերված արդյունքները կօգնեն նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը։

Դիտվել է 199 անգամ
 


Այս թեմայով