Պուտինն ու Օբաման քննարկել են ԼՂ-ի հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը

15.04.14-9133պուտին-օբամա զանգՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունը:

Նշվում է, որ Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ տարվող ակտիվ համատեղ աշխատանքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Նախագահները քննարկել են նաև Սիրիայում համատեղ ռազմական գործողությունների հնարավոր տարբերակները: Բացի այդ, երկու երկրի առաջնորդներն ընդգծել են միջսիրիական խաղաղ գործընթացի վերականգնման կարևորությունը`ՄԱԿ-ի հովանու ներքո:

Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի հարցին: ՌԴ նախագահը մատնանշել է Կիևի կողմից պայմանավորվածությունների հստակ իրագործման կարևորությունը:

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Դիտվել է 233 անգամ
 


Այս թեմայով